Ծույլ խաչապուրի

Երբ պետք է արագ նախաճաշ պատրաստել, սակայն հաց ու պանրից ավելի բարդ մի բան: Այդ ժամանակ օգնության է գալիս ծույլ խաչապուրիների գաղափարը:

Ընկույզով բրաունի

Մի կտոր շաքարափոշիով պատված քնքուշ ընկույզով բրաունի: Այն նման է դեռ արևի ջերմությունը հիշող, բայց առաջին ձյան բարակ շերտով պատված մի կտոր հողի:

Կարմիր պղպեղով էքսպրես աղցան

Նկատե՞լ եք այս տարի ինչ վատ տեսք ունի կարմիր պղպեղի, ու ընդհանրապես բանջարեղենի բերքը: Չափից չոր և տաք ձմեռվա ու գարնան մեր գինն է, խեղճ գյուղացիները ողջ ամառ անասելի տառապում էին: Մեր տան կողքը փոքրիկ բանջարեղենի խանութ կա, որը ամեն կերպ ջանում է գոյատևել մոտակայքի հսկա սուպերմարկետի առկայության դեպքում: Անցած օրն այստեղ տխուր-տրտում արկղի մեջ…

Արմավով և ընկույզով թխվածք

Մեծ Բրիտանիայի երջանկահիշատակ մայր թագուհու կողմից սիրված արմավով և ընկույզով թխվածքը՝ վերջերս նվեր ստացած կեսօրի թեյախմության բաղադրատոմսերի գիրքից:

Շագանակներով կրեմ-ապուր

Մռայլ աշնանային օրը թեթևակի վառված կեղևի հոտով, բուրավետ ու քաղցրավուն երանգով ջերմացնելու համար կատարյալ է շագանակով կրեմ-ապուրը:

Խորոված դեղձ նուշով

խորոված դեղձ նուշով փորձե՞լ եք: Պատկերացրեք, թե ինչ անուշ բույրով է տունը լցվում, որբ ջեռոցից դուրս է գալիս դեղձի  տաք կիսագնդիկը՝ աղացած նուշի գլխարկով:

Մսով ղադաիֆ

Երբ նորարար մտածելակերպով զույգ է գալիս ձեր տուն, ուզում ես պատրաստել նման ոչ ստանդարտ ուտեստ: Արդյունքում ստեղծվում է մսի խճողակով ղադաիֆ:

Տապակած բադրիջանը մածունով և պոպոկով

Գիտեի՞ք, որ բադրիջանը բուսաբանական տեսանկյունից  հատապտուղ է: Դեռ հին ժամանակներից այն Արևելյան Ասիայի՝ Հնդկաստանի բնակիչների խոհանոցի անբաժան մասն էր: Իսկ Արաբական խալիֆայության շնորհիվ այն նաև տարածվեց մինչև Հյուսիսային Աֆրիկայի արևմտյան սահմանները: Բադրիջանն ամեն մեկի քիմքի բան չէ: Շատերի համար այն դառը սպունգանման զանգված է, իսկ բադրիջանասերների համար՝ անուշ ուտեստների մեծ բազմազանության հիմք: Հայաստանում տարածված մանուշակագույն…

Պաստեիս դու նատա. ամենահայտնի պորտուգալական աղանդերը

Գրեթե հինգ տարի առաջ ընտանիքով հայտնվել էինք Նյու Ջերսիի պորտուգալաբնակ թաղամասերից մեկի տիպային երեսապատման տախտակներով շենքերից մեկի կիսադատարկ բնակարանում, որտեղ պետք է ապրեինք առաջիկա ամիսները: Տանը կար միայն խոհանոցային կահույք և մեկ նեղլիկ բազմոց: Ուրախացել էինք, որ բնակարան էինք գտել մատչելի գնով ու թաղամասի լավագույն հատվածում: Միաժամանակ մոլորված կանգնած էինք այդ դատարկության մեջ, քանի որ…

Ոսպով և գրիլ բանջարեղենով աղցան

Վերջերս “Գաստրոստուդիո Երևան”-ը կազմակերպել էր Վարդանուշ Պետրոսյանի վարպետաց դասը, որի ընթացքում դիետոլոգը սովորեցրեց պատրաստել մոտ չորս ուտեստ: Դրանցից մեկում կարևոր դեր էր խաղում հենց թավա-գրիլը, որի օգնությամբ դդմիկով և ոսպով աղցանն այնքան տպավորեց, որ մեղք կլինի չկիսվել ձեզ հետ դրա պատրաստման եղանակով: Ասեմ ավելին, իմ ընտանիքի քմահաճ անդամները նույնպես բարձր գնահատեցին այն, հույս ունեմ, որ…