Շագանակներով կրեմ-ապուր

Մռայլ աշնանային օրը թեթևակի վառված կեղևի հոտով, բուրավետ ու քաղցրավուն երանգով ջերմացնելու համար կատարյալ է շագանակով կրեմ-ապուրը:

Ասիական քաղցր-կծու հավը և ձվով ապուրը հայ-լաոսական ընկերության սոուսի ներքո

Անցած շաբաթ  Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան LOFT-ում կազմակերպել էր խոհարարական վարպետության դաս, որը վարում էր “Hubert Humphrey” ծրագրի շրջանավարտ Հարություն Գևորգյանը: Արտերկրում մոտ տասը տարի տարբեր ծրագրերով ուսումը դրական ազդեց ոչ միայն Հարությունի մասնագիտական աճի, այլ նաև՝ տարբեր մշակույթների խոհանոցների ծանոթանալու առումով: Վարպետության դասին Հարությունը, արագ գործելով և մանրամասն նկարագրելով աշխատանքը, պատրաստեց չինական և թայլանդական…

Բազուկով մածնաբրդոշ

Ամեն անգամ, մանավանդ շոգին, երբ մաշկիդ ամեն բջիջով զգում ես շիկացած օդը, էլ ավելի շնորհակալ ես լինում Առաջավոր Ասիայի  հովիվներին, ովքեր, ըստ հնէաբանների, դեռ մ.թ.ա. 6000-ականներին, կենդանու ստամոքսից պատրաստված տարրայի մեջ տեղափոխելիս, ստացան դիետոլոգների ամենասիրած կաթնամթերքներից մեկը: Մածուն, մածունի, յոգուրտ, զաբադի, դահեե. հարազատ բարեկամներ, որոնք տարբերվում են համային երանգով, իսկ յուրաքանչյուր ազգ պատերազմ կհայտարարի՝ ապացուցելու…

Պանրախաշ

Շատերս սիրում ենք, չէ՞, թիթիզ-միթիզ ուտեստներ: Մի քանի տարի առաջ անչափ նորաձև էր սրճարանում պատվիրել կամ գլուխ գովել, որ տանը պատրաստել ենք սոխով ֆրանսիական ապուր կամ դրա գերմանական տարբերակը՝ գարեջրով:  Բայց, որպես մոտ 8 տարվա գյումրեցու հարսի ստաժ ունեցող խոհանոցային մոլեգար, ամոթ կլիներ, եթե չիմանայի, որ պանրով, սոխով ու կանաչիով դասական բրդուջը ցուրտ օրերին մեր…

Մասուրով սպաս

Այսօր երևանաբնակների ամենացավոտ թեմաներից է պատմական Երևանի ոչնչացումը: Երբ փոքր էի, հիշում եմ, թե ինչպես էր տատս բողոքում, որ էլ հին երևանցի չի մնացել: Բախտը բերեց, որ չտեսավ թե ինչպես են ոչնչացրել քաղաքի պատմությունը: Իսկ իմ բախտը մի փոքր բերեց, որ հասցրեցի տատուցս սովորել հին երևանցիների ճաշատեսակներից մի քանիսը: Ձմռան օրերին, երբ օրգանիզմը վիտամին Ց-ի…